National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
24.11.2022
Հանձնաժողովի նիստում ընդունվել են ընտրական օրենսգրքում առաջարկվող կարգավորումները
1 / 1

«ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում եւ կից օրենքներում լրացումներ ու փոփոխություններ են առաջարկում պատգամավորներ Արփինե Դավոյանը եւ Ալխաս Ղազարյանը:

Արփինե Դավոյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո որեւէ առաջարկ չի ներկայացվել: Առաջին ընթերցմամբ առաջարկվող կարգավորումները՝   այստեղ:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի խոսքով անհրաժեշտ է հստակեցնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիազորությունները: Ըստ նրա՝ փոփոխությունները ժամանակավոր են. կարգավորումների ուժի մեջ մտնելը հետաձգվում է մինչեւ 2024 թ. հունվար: Պատգամավորի խոսքով այս մեկ տարին թույլ կտա հարցի վերաբերյալ առավել հստակ մոտեցումներ ձեւակերպել. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշակի կարգեր մշակելու հնարավորություն կունենա:

Նախագծի ընդունումն անհրաժեշտ եւ հրատապ է, Կառավարությունը դիտարկումներ չունի. ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը:

Հարցը երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացության է արժանացել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 24-ի արտահերթ նիստում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am